Visa-ն ավելի քան $200 մլն է հատկացրել փոքր բիզնեսի և կանանց աջակցությանն աշխարհում 7 ապրիլի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Visa Foundation հիմնադրամը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում աջակցության 2 ծրագրի մեկնարկի մասին՝ փոքր և միկրոբիզնեսին, ինչպես նաև ձեռներեց կանանց աջակցության նպատակով։ Առաջին ծրագիրը, որը $10 մլն բյուջե ունի, ենթադրում է անհետաձգելի օգնություն և աջակցություն բարեգործական կազմակերպություններին, առողջապահության ոլորտին, ինչպես նաև պարենային օգնություն այն երկրներին, որտեղ գործում է Visa ընկերությունը, գրում է «Վեդոմոստին»։ Երկրորդ ծրագիրը, որի բյուջեն $200 մլն է, 5 տարվա համար է նախատեսված և կուղղվի փոքր ու միկրոբիզնեսի աջակցությանը՝ շեշտը դնելով գործարար կանանց տնտեսական զարգացանը նպաստելուն։ Հիմնադրամը մտադիր է գումարը փոխանցել ոչ կառավարական կազմակերպություններին և ներդրող գործընկերներին։ Փոքր ու միկրոբիզնեսին աշխարհում բաժին է ընկնում ձեռնարկությունների մոտ 90 տոկոսն ու զբաղվածության մոտ 50-60 տոկոսը, ասվում է Visa Foundation-ի հաղորդագրության մեջ։ Այդ ձեռնարկություններից շատերի սեփականատերերը կանայք են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |