ՍԱՏՄ․ 1 ընկերության գործունեություն դադարեցվել է, սննդի առցանց վաճառքը վերահսկվում է 7 ապրիլի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտ ամսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 62 ահազանգ է ստացվել, ապրիլի առաջին 7 օրվա մեջ՝ 18, հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա նշել է, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց վաճառվող սննդամթերքի որակը վերահսկելու համար։ Ավետիսյանը հայտնել է, որ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ուղարկում են իրենց ամենօրյա սանիտարահիգիենիկ գործունեությունից ֆոտո և վիդեո հաշվետվություններ։ Անդրադառնալով Daroink ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման լուրին՝ նա նշել է, որ արտադրամասում վարակվել է մենեջերներից մեկը, որը, սակայն արտադրության գործընթացի հետ կապ չունի։ ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ Գեղարքունիքում հանրային սննդի երկու կետի գործունեությունը դադարեցված չի եղել, սակայն ապրիլի 6-ից դրանք իրականացնում են միայն առաքում։ Ավետիսյանը հայտնել է, որ մինչև ապրիլի 7-ը միայն մեկ տնտեսվարողի գործունեություն է կասեցվել։ Նրա խոսքով ՍԱՏՄ տեսուչները շրջում են խանութներում և սննդամթերքի վաճառքով զբաղվող կառույցներում՝ վերահսկելով անհրաժեշտ և պարտադիր պահանջների կատարումը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |