ՍԱՏՄ․ 1 ընկերության գործունեություն դադարեցվել է, սննդի առցանց վաճառքը վերահսկվում է

ՍԱՏՄ․ 1 ընկերության գործունեություն դադարեցվել է, սննդի առցանց վաճառքը վերահսկվում է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտ ամսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 62 ահազանգ է ստացվել, ապրիլի առաջին 7 օրվա մեջ՝ 18, հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նշել է, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց վաճառվող սննդամթերքի որակը վերահսկելու համար։

Ավետիսյանը հայտնել է, որ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ուղարկում են իրենց ամենօրյա սանիտարահիգիենիկ գործունեությունից ֆոտո և վիդեո հաշվետվություններ։

Անդրադառնալով Daroink ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման լուրին՝ նա նշել է, որ արտադրամասում վարակվել է մենեջերներից մեկը, որը, սակայն արտադրության գործընթացի հետ կապ չունի։

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ Գեղարքունիքում հանրային սննդի երկու կետի գործունեությունը դադարեցված չի եղել, սակայն ապրիլի 6-ից դրանք իրականացնում են միայն առաքում։ Ավետիսյանը հայտնել է, որ մինչև ապրիլի 7-ը միայն մեկ տնտեսվարողի գործունեություն է կասեցվել։

Նրա խոսքով ՍԱՏՄ տեսուչները շրջում են խանութներում և սննդամթերքի վաճառքով զբաղվող կառույցներում՝ վերահսկելով անհրաժեշտ և պարտադիր պահանջների կատարումը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---