Ժամկետայինի մահվան դեպքով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել 7 ապրիլի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ ժամկետային զինծառայող, մի շարքայինի մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար, հայտնում են Քննչական կոմիտեից: Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: 365 հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն, առաջին կետի համաձայն՝ եթե այդ արարքը վնաս է պատճառել` պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով։ 104 հոդվածի նշված կետը վերաբերում է անձի կամ նրա մերձավորի սպանությանը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով; Այդ արարքի համար ՔՕ-ն սահմանում 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ Նշվում է, որ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ապրիլի 4-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ժամկետային ծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |