Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 195-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 45 մարդ ապաքինվել է, կարանտինում 4725 մարդ կա, հսկողության տակ՝ 383։ Երկրում գրանցվել է մահվան 3-րդ դեպքը կորոնավիրուսից։ Մահացածն 86-ամյա կին է, որը կրիտիկական վիճակում տեղափոխվել էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման «հարաբերական անկում» է գրանցում։ Վարակվածների թիվը հասել է 62,589-ի, որից 3872-ը մահացել են։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Ապրիլի 7-ի դրությամբ 2089 նոր դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 27,039 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել է 1000-ը։ Օպերատիվ շտաբը հայտնել է 1154 նոր դեպքի մասին, որից 697-ը՝ Մոսկվայում։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7497 երկրի 85 շրջաններից 81-ում։ Ապաքինվել է 494 մարդ, մահացել՝ 58-ը։

Թուրքիայում գրանցվել է հիվանդության 30,217 դեպք, մահացել է 649 մարդ։ Ապաքինվել է 1326-ը։

Ադրբեջանում ապրիլի 7-ին կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 717-ի, հայտնել է օպերատիվ շտաբը։ Մահացել է 8 մարդ, 44-ն ապաքինվել է, 665 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Հիվանդներից 23-ի վիճակը գնահատվում է որպես ծանր։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 853 է, որից 87 մարդ առողջացել է, 8 մարդ՝ մահացել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---