+Meeting ծառայություն. Zoom-ով և Skype-ով առցանց հանդիպումներ՝ X, Y և Z սակագնային պլանների բաժանորդներին 7 ապրիլի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է +Meeting ծառայությունը՝ նախատեսված Zoom և Skype հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և դասերի, ինչպես նաև ընկերական շփումների համար: Ի պատասխան Zoom և Skype հավելվածների օգտագորման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, +Meeting ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարևոր բջջային հավելվածներին` մինչև 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի X և Y կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև Z կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: X, Y ու Z սակագնային պլանների շրջանակում Zoom, Skype, ինչպես նաև՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram (X ու Y սակագնային պլանների դեպքում նաև՝ Facebook, Instagram, Snapchat, X սակագնային պլանի դեպքում նաև՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Փաթեթների ակտիվացման գները՝ Z սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր Y սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր X սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր Մինչև 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, +Meeting ծառայության միջոցով Zoom և Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |