Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շուտափույթ ապաքինում է մաղթել

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շուտափույթ ապաքինում է մաղթել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին՝ կորոնավիրուսի սիմպտոմների խորացման ֆոնին։ Վարչապետը խնդրել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին ժամանակավորապես փոխարինել իրեն։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր