ԱԳՆ․ Մոսկվայից 2 չվերթով չվերադարձած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են հյուրանոցներում

ԱԳՆ․ Մոսկվայից 2 չվերթով չվերադարձած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են հյուրանոցներում

PanARMENIAN.Net - Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել Մոսկվայից վերադառնալ ապրիլի 6-ի և 7-ի չվերթերով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացի:

«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում են լինելու:

Մոսկվա-Երևան առաջին հատուկ չարթերային թռիչքն իրականացվել է ապրիլի 6-ին, սակայն բոլոր ցանկացողները չեն կարողացել օգտվել դրանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր