Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թաջիկստանի առաջնորդները որոշել են համատեղ ֆոնդ ստեղծել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-21 Ղազախստանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում քննարկվել է տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւ` համաշխարհային ճգնաժամի պայմաններում հասարակական անվտանգության ոլորտում եւ տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ, մասնավորապես, գագաթաժողովի մասնակիցները համաձայնության են եկել ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքի ուժերի խմբավորում ձեւավորել անդամ պետությունների անվտանգության ապահովման համար: Որոշում է ընդունվել 10 մլրդ. դոլարով համատեղ ֆոնդ բացել համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում պետություններին աջակցելու համար: Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են բարձր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որի գործունեությունը նպատակուղղված է լինելու նոր նախագծերի համատեղ մշակմանն ու ներմուծմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---