Նախարար․ PayPal-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են![]() 8 ապրիլի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - PayPal-ի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են, նույն փուլում են նաև այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցությունները, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են տանում նաև սփյուռքի ու PayPal-ում աշխատող հայրենակիցները։ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ-ում ևս աշխատանքային խումբ կա և նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցով, ակտիվ բանակցություններին ներգրավված է նաև Կենտրոնական բանկը։ Նախարարը նշել է, որ դրական պրոգրեսի դեպքում անպայման տեղյակ կպահեն։ 2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտնել էր, որ նախարարույթւոնը Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցություններ է վարում՝ մի շարք ծառայությունների հայաֆիկացման համար։ ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |