Վարչապետի խորհրդականն ազատման դիմում է գրել Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, մոտեցումների» պատճառով 8 ապրիլի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Ճաղարյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն է հրաժարական տվել և այդ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են»։ Նա նշել է, որ հրաժարականի պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել է ապրիլի 6-ին: «․․․Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ` - հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման; - հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները; - և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- ասվում է գրառման մեջ: Ճաղարյանը գրել է նաև, որ զեկույցում առաջարկել է թույլ տալ «վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»ր հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը։ «Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - գրել է նա: Ճաղարյանը զբաղեցնում էր պաշտոնը 2019-ի մարտից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից։ Նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |