«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ». Ֆրանսիականի կրթաթոշակներին 30,000 եվրո կհատկացվի

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ». Ֆրանսիականի կրթաթոշակներին 30,000 եվրո կհատկացվի

PanARMENIAN.Net - «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձերը վճարելուն:

Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծված բարդ իրավիճակից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ:

«Մեզ համար որակյալ կրթությունն արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում: Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից 40 հազար եվրո ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընկերությունը վերաուղղել է իր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկն է:

 Ուշագրավ
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն