Կորոնավիրուսի 2000 թեստ՝ ԱՄՆ-ից ՀՀ-ին

Կորոնավիրուսի 2000 թեստ՝ ԱՄՆ-ից ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ԱՄՆ-ից կստանա կորոնավիրուսի 2000 թեստ, հայտնում են Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից։

Նշվում է նաև, որ ԱՄՆ Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությունը $6 մլն է հատկացրել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, որի շրջանակում միջոցներ կտրամադրվեն նաև կորոնավիրուսի թեստավորման փաթեթներին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարությունը միջոցներ է տրամադրում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի ստեղծման համար։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ՀՀ Կառավարությունը 9 աջակցության ծրագիր է մշակել՝ կորոնավիրուսի հետանքով առաջացած տնտեսական հետևանքները մեղմելու համար։ Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---