«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները ցուցակագրվել են․ Թռիչքի դեպքում առաջնահերթություն կտրվի 9 ապրիլի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, իրենց նախաձեռնությամբ, կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասողների ցուցակ, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Ապրիլի 8-ին այդ քաղաքացիների հետ հանդիպել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։ Դեպի Երևան չվերթի կազմակերպման դեպքում ցուցակը դիվանագիտական ներկայացուցչության կողմից կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը։ Դեսպանությունը երաշխավորում է, որ թռիչքի թույլտվության դեպքում այդ քաղաքացիներին տոմսերն առաջնահերթ կտրամադրվեն։ Քաղաքացիների խնդրանքով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ ցուցակը։ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի և 7-ի Մոսկվա-Երևան չվերթներով ոչ բոլորն են կարողացել վերադառնալ հայրենիք։ Մի մասը, մոտ 400 հոգի, տեղավորվել է հյուրանոցներում կամ հարազատների տենրում, իսկ մի մասը չի չանկացել հեռանալ օդանավակայանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը |