«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները ցուցակագրվել են․ Թռիչքի դեպքում առաջնահերթություն կտրվի

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները ցուցակագրվել են․ Թռիչքի դեպքում առաջնահերթություն կտրվի

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, իրենց նախաձեռնությամբ, կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասողների ցուցակ, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Ապրիլի 8-ին այդ քաղաքացիների հետ հանդիպել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։

Դեպի Երևան չվերթի կազմակերպման դեպքում ցուցակը դիվանագիտական ներկայացուցչության կողմից կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը։ Դեսպանությունը երաշխավորում է, որ թռիչքի թույլտվության դեպքում այդ քաղաքացիներին տոմսերն առաջնահերթ կտրամադրվեն։

Քաղաքացիների խնդրանքով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ ցուցակը։

ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի և 7-ի Մոսկվա-Երևան չվերթներով ոչ բոլորն են կարողացել վերադառնալ հայրենիք։ Մի մասը, մոտ 400 հոգի, տեղավորվել է հյուրանոցներում կամ հարազատների տենրում, իսկ մի մասը չի չանկացել հեռանալ օդանավակայանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---