Փաշինյան․ Բուժաշխատողներն ու թոքաբորբով հիվանդները կթեստավորվեն 9 ապրիլի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Բոլոր բուժաշխատողները, ինչպես նաև վիրուսային հիվանդություն և թոքաբորբ ունեցող պացիենտները կթեստավորվեն։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ թեստավորումը կսկսվի ապրիլի 10-ից։ Վարչապետը հայտնել է նաև, որ 40 օրվա կտրվածքով տվյալների համակարգում 12 անճշտություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է նման պայմաններում։ Նա հավելել է, որ կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 921-ի՝ հաշվի առած նաև այդ 12 անճշտությունը։ Ապրիլի 9-ի դրությամբ ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել՝ ավելանալով ևս մեկով: Մահացածը 80-ամյա պացիենտ է, ով ունեցել է կորոնավիրուս, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը |