Առանց ախտանիշերի COVID-19-ով հիվանդների մոտ թոքերի ախտահարում են գտել 9 ապրիլի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Առանց ախտանիշերի կորոնավիրուս տարածների մոտ թոքերի ախտահարում են հայտնաբերել։ Այդ մասին հայտարարել են ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են COVID-19-ով վարակված Diamond Princess զբոսանավի ուղևորների համակարգչային շերտագրման արդյունքները։ Հետազոտության արդյունքները հրապարակել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգների ընկերակցության պորտալը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նավի վրա վարակված 104 մարդուց 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշերի։ Սակայն դրանք չունեցող պացիենտների (41 մարդ) թոքերում փոփոխություններ են հայտնաբերվել՝ «անփայլ ապակու էֆեկտ»։ Ախտանիշեր ունեցողների մոտ եղել է հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն։ Ելնելով այդ տվյալներից՝ գիտնականները եզրակացրել են, որ նույնիսկ առանց ախտանիշերի հիվանդության ընթացքի դեպքում թոքերը վնասվում են։ Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է կորոնավիրուսով 1.48 մլն մարդ, ավելի քան 88,000 մարդ մահացել է, ապաքինվել է մոտ 330,000-ը։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |