Փոխվարչապետ․ Ռուսական կողմը գազի գնի նվազեցման մասին նամակին դեռ չի պատասխանել

Փոխվարչապետ․ Ռուսական կողմը գազի գնի նվազեցման մասին նամակին դեռ չի պատասխանել

PanARMENIAN.Net - Ռուսական կողմից դեռևս պատասխան չկա՝ ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության հետ կապված նամակին, հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային և հանգստյան օրերի հարց կա և պատասխանը, ըստ նրա, կլինի քիչ ավելի ուշ։

Մարտի 31-ին Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ քննարկում է անհրաժեշտ։

Ավելի վաղ՝ մարտի 30-ին, փոխվարչապետը չէր բացառել, որ գազի գնագոյացման մեխանիզմի հարցով բանակցություններ կլինեն:

2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը ՌԴ-ից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց $165 գնով՝ նախկին $150-ի փոխարեն։ ՀՀ-ում գազի սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---