Մսի, կարագի, բրնձի, ձեթի գինը մոտ 3%-ով կնվազի![]() 9 ապրիլի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների գները միջինը 3%-ով կնվազեն՝ մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշման մասին, ըստ որի երրորդ երկրներից ներմուծման համար մի քանի ապրանքի պարագայում մաքսատուրք չի գանձվի։ Նվազումը վերաբերում է նաև ծխախոտի հումքին, պարարտանյութին, որոշ դեղագործական ապրանքներին։ Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված արձանագրությանը, որով մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգվել է մինչև 2021-ի հունվարի 1-ը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |