Վրաստանը կտարհանի ԱՄՆ-ից հայ և վրացի աշակերտներին![]() 9 ապրիլի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով կտարհանի ԱՄՆ-ից 79 վրացի և 35 հայ աշակերտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Հատուկ չվերթը կկայանա ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ից ինքնաթիռը սկզբից կմեկնի Դոհա, այնտեղից՝ Թբիլիսի։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ այդ երթուղին համաձայնեցված է երեխաների ծնողների հետ, գրում է Sputnik-georgia-ն։ «Մինչև Դոհա չվերթն իր վրա է վերցնում ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի թռիչքը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- ասել է Գախարիան։ Նա հավելել է, որ հայ երեխաների տեղափոխումը կիրականացվի հայկական կողմի խնդրանքով։ Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ արտերկրից հետ է բերվել Վրաստանի մոտ 5000 քաղաքացի։ Թռիչքներն իրականացնում է Georgian Airways-ը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |