Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիանի ուղեկցությամբ: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հյուրերին հույս հայտնելով, որ երկուստեք անկեղծ քննարկումները մեկ անգամ եւս կհաստատեն Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային - երկկողմ համագործակցության խնդիրներում: Հանդիպման ընթացքում նախարարը նաեւ նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու առկա հաջողությունները, դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բավարար հիմք են գործնական կապերի խորացման, զարգացման վերընթաց ուղին ապագայում եւս շարունակելու համար:



Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին` կողմերը փաստեցին նաեւ, որ Իրանի որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իսկ առկա բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի շահերից, այլեւ նպաստավոր է ողջ տարածաշրջանի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---