Գեյթս․ Կորոնավիրուսի պես վարակի բռնկում կարող է գրանցվել ամեն 20 տարին մեկ10 ապրիլի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր և Bill & Melinda Gates Foundation-ի ղեկավար Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը մարդկանց կյանքի ամենամեծ իրադարձությունն է։ Նա նաև նախազգուշացրել է, որ, հնարավոր է՝ նմանատիպ վիրուսի բռնկում գրանցվի ամեն 20 տարին մեկ, փոխանցում է Financial Times-ը։ Գեյթսը Financial Times-ի հետ Skype-ով քննարկել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի հարցը։ Նա հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը վնասել է հարուստ երկրներին։ Նրա խոսքով՝ մարդիկ հասկանում են, որ ամեն 20 տարին մեկ մեծ հավանականություն կա, որ աշխարհում այսքան շատ անցուդարձի հետ մի նոր վիրուս կգա։ Եվ քաղաքացիներն ակնկալում են, որ կառավարությունը դա գերակայություն կդարձնի։ Ավելի վաղ Գեյթսը հայտնել էր, որ պատրաստ է միլիարդավոր դոլարներ ծախսել՝ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար: Նա ներդրումներ է անում՝ պատվաստանյութի 7 հեռանկարային տարբերակի համար։ Գեյթսի կարծիքով՝ պատվաստանյութի ստեղծումը կարող է տևել մինչև 18 ամիս։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |