Facebook-ը «հանգստի ռեժիմ» է ավելացնում իր հավելվածում10 ապրիլի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը «հանգստի ռեժիմ» է ավելացրել իր հավելվածում, որը թույլ կտա օգտատերերին վերահսկել իրենց ներկայությունը սոցցանցում։ Գործառույթը սահմանափակում է հավելվածի push ծանուցումները, և եթե օգտատերը փորձի բացել այն ռեժիմի ընթացքում, ապա էկրանին «հանգստի ռեժիմ» հիշեցումը կտեսնի, ինչպես նաև, թե ինչքան ժամանակ է մնացել սոցցանցին կրկին հասանելիություն ստանալու համար, գրում է The Verge-ը։ Օգտատերը կարող է ինքը ցանկացած պահի անջատել ռեժիմն ու հավելված վերադառնալ։ Գործառույթը հասանելի է iOS-ի համար, իսկ Android-ի օգտատերերին հասանելի կդառնա մայիսից։ Ընկերությունը նաև արագացրել է իրազեկումների կարգավորրումներին և օգտատերերի նորություններին հասանելիությունը։ Նշումներ են ավելացվել «Ծանուցումների կարգավորումներ» և «Լրահոսի կարգավորումներ» բաժիններում, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը Facebook-ում՝ վերահսկելով հաղորդագրությունների տեսակները, որոնք օգտատերը տեսնում է իր լրահոսում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |