Ազգային պատկերասրահը՝ ԱՊՀ լավագույնների 10-յակում10 ապրիլի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն գեղարվեստական թանգարանների առաջին 10-յակում։ Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ կերպարվեստի լավագույն թանգարանների վարկանիշը, որոնք պահանջարկ ունեն առցանց այցելությունների, վիրտուալ էքսկուրսիաների և սոցցանցերում հեռարձակումների առումով։ Վարկանիշում որպես ամենամեծ պահանջարկ ունեցողներն են ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի թանգարաանները։ Առաջին 10-յակում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն ու Պուշկինի թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Բելառուսի Ազգային գեղարվեստական թանգարանը Մինսկում, Ղազախստանի Կաստեևի անվան Արվեստների պետական թանգարանն Ալմաթիում, Ադրբեջանի Արվեստների ազգային թանգարանը Բաքվում, Հայաստանի Ազգային պատկերասրահը Երևանում, Ուզբեկստանի Արվեստների պետական թանգարանը Տաշքենդում, Մոլդովայի Արվեստների ազգայի թանգարանը Քիշնևում և Ղրղզստանի Այթիևի անվան կերպարվեստի ազգային թանգարանը Բիշքեկում։ Վարկանիշը կազմվել է ըստ թանգարանների և վիրտուալ էքսկուրսիաների և տուրերի պահանջվածության վերլուծության։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |