Ձեռքերը լվանալու մասին հիշեցնող բջջային հավելված՝ հայ ծրագրավորողից

Ձեռքերը լվանալու մասին հիշեցնող բջջային հավելված՝ հայ ծրագրավորողից

PanARMENIAN.Net - Հայաստանցի ծրագրավորող Անդրանիկ Անտոնյանն անվճար բջջային հավելված է ստեղծել, որն օգտատերին հիշեցնում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում պարբերաբար ձեռքերը լվանալու մասին։

Հավելվածը 2-3 օրում է ստեղծվել, քանի դեռ հավելվածի հեղինակը տանն էր՝ կարանտինում։

Wash Hands Reminder-ն արդեն հասանելի է Android-ի օգտատերերին, այն կարելի է ներբեռնել Google Play-ից։ iOS-ի համար նախատեսված տարբերակը շուտով պատրաստ կլինի։

Հավելվածը հնարավարություն է տալիս ժամանակացույց սահմանել, որի ընթացքում օգտատերն ակտիվ է և կանոնավոր ձեռքերը լվանալու կարիք ունի, ինչպես նաև ընտրել հիշեցումների հաճախականությունը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---