Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 100,000-ը. Ջոնս Հոփքինսի ինստիտուտ10 ապրիլի 2020 - 23:08 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։ Վարակակիրների թվով առաջատար երկիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, այնտեղ մոտ 470,000 վարակված կա, մահացել է մոտ 18,000 մարդ, վերականգնվել մոտ 26,000-ը։ Իսպանիան Եվրոպայում վարակակիրների թվով առաջինն է և երկրորդը՝ աշխարհում։ Այնտեղ կորոնավիրուս հաստատվել է 157,000 մարդու մոտ, 15,000 մահ կա երկրում, վիրուսից վերականգնվել է 55,000-ից ավելի մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Վարակն աշխարհում սկսել է տարածվել 2020-ի սկզբին։ 2019-ի վերջին վարակը սկսել էր Չինաստանից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |