11 ապրիլի 2020 - 10:16 AMT
Վրաստանից ՀՀ է տեղափոխվել 26 քաղաքացի

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայաստանցիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դեսպանատունը։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,-ասվում է գրառման մեջ։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։