11 ապրիլի 2020 - 10:55 AMT
Հռոմի պապը Խաչերթն անցկացրել է դատարկ հրապարակում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Սբ Հարության տոնին նախորդորղ եկեղեցական արարողությունները Վատիկանում անցնում են առանց հանրության մասնակցության։ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն Ավագ ուրբաթի ավանդական Խաչերթը կատարել է Վատիկանի Սբ Պետրոսի դատարակ հրապարակում, գրում է Deutsche Welle-ն։

Սովորաբար այդ արարողությունն անցնում է Հռոմում, որին մասնակցում են հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս անգամ Հռոմի պապին ուղեկցում էին միայ 5 կալանավոր, ինչպես նաև 5 բժիշկ ու բուժքույր Վատիկանից։

Այսպիսով Պապը ցանկացել է հարգել պանդեմիայի զոհերի հիշատակը, որից, ապրիլի 11-ի տվյալներով, միայն Իտալիայում մոտ 19,000 մարդ է մահացել։

Ավելի վաղ ելույթ ունենալով իտալական հեռուստատեսությամբ, Հռոմի պապը կորոնավիրուսից մահացած բուժանձանկազմին համեմատել էր պատերազմում ընկած զինվորների հետ։

Photo. dpa/AP