Իտալիայում կարանտինը կշարունակվի մինչև մայիսի 3-ը․ «Իզվեստիա»

Իտալիայում կարանտինը կշարունակվի մինչև մայիսի 3-ը․ «Իզվեստիա»

PanARMENIAN.Net - Իտալիայում կարանտինի ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 3-ը, հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, փոխանցում է «Իզվեստիան»։

Նա նշել է, որ դա բարդ և անխուսափելի որոշում է, որի համար ինքը քաղաքական լիակատար պատասխանատվություն է վերցնում իր վրա։

Իտալիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապրիլի 14-ից երկրում աշխատանքը կսկսեն գրախանութները, գրենական պիտույքների և մանկական հագուստի խանութները։

Իտալիան կարանտինի մեջ է մարտի 10-ից։ Երկրի իշխանություններն արգելել են զանգվածային ցանկացած միջոցառում, չեն աշխատում ժամանցի վայրերը, փակ են մշակութային հաստատությունները։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով` Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 147,000-ը, մահացել է 18,849 մարդ, վերականգնվել՝ 30,455 հոգի։

Photo: Alessandro Garofalo/Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---