Բելառուսում կորոնավիրուսով վարակի 2226 դեպք է գրանցվել

Բելառուսում կորոնավիրուսով վարակի 2226 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Բելառուսում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2226-ի։ Այդ է վկայում երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունը։

Ապրիլի 1-ին Բելառուսում ընդամենը 163 դեպք կար և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում էր, որ հատուկ միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա։

Ընդհանուր առմամբ, Բելառուսի հիվանդանոցներում կորոնավիրուս ախտորոշմամբ 2013 պացիենտ կա, տեղեկացնում է Sputnik Belarus-ը։

«Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև կամ միջին ծանրությամբ։ 52 հիվանդ թոքերի արհեստկան օդափոխման կարիք ունի»,- հայտնել է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է 172 մարդ, մահացել է 23-ը։

Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---