ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների միջին տարիքը 76․2 է, վարակվածների՝ 42

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների միջին տարիքը 76․2 է, վարակվածների՝ 42

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 977 մարդ կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կորոնավիրուսից ՀՀ-ում մահացած քաղաքացիների միջին տարիքը 76․2 է, իսկ վարակակիրների՝ 42։

Փաշինյանը նշել է նաև, որ եթե գործատուներն ու քաղաքացիներն առանձնահատուկ կարգապահություն չցուցաբերեն, ՀՀ-ն կարող է հիվանդացության ցուցանիշների նոր վերելք ունենալ և ստիպված լինել վերադառնալ նախկին՝ առավել խիստ սահմանափակումների։

«Այն, որ մենք հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, այն որ գործունեության նոր հատվածներ և հնարավորություններ ենք ստեղծում, դեռ չի նշանակում, որ մեր վիճակը լավացել է։ Մեր վիճակը չի լավացել, կայունացել է, բայց, ընդհանուր առմամբ, ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության ավելի մեծ բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի։ Դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանցձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի առաջին հերթին ինքն իրեն»,- ասել է Փաշինյանը՝ արձանագրելով, որ այս իրավիճակում Կառավարությունը փորձում է մեղմել տնտեսական դժվարությունները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---