Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզն այլևս միակը չէ, մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 967 մարդ կա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---