Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքը՝ ապրիլի 12-ին

Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքը՝ ապրիլի 12-ին

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին՝ ժամը 15։40-ին, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։

Իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցում դեսպանության էջում:

Ցուցակագրված քաղաքացիներն ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ին, պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերադառնալու համար Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել, նաև նրանց, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության տրամադրած հյուրանոցներում։

Առաջնահերթություն տրվել է նաև մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։

Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 967 մարդ կա: Մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---