Ասանժն Էկվադորի դեսպանատանը մեկուսացված լինելու ընթացքում գաղտնի 2 երեխայի հայր է դարձել

Ասանժն Էկվադորի դեսպանատանը մեկուսացված լինելու ընթացքում գաղտնի 2 երեխայի հայր է դարձել

PanARMENIAN.Net - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մեկուսացման մեջ ապրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, գաղտնի 2 երեխայի հայր է դարձել։ Այդ մասին հայտարարել, է նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը՝ հավելելով, որ Ասանժի հետ իր հարաբերությունները սկսվել են 2015-ին, իսկ այժմ նա միայնակ դաստիարակում է իրենց ընդհանուր երեխաներին։

Նա պատմել է այդ մասին Ասանժի ձերբակալության մեկ տարին լրանալու կապակցությամբ՝ մտավախություն ուենալով, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև Բելմարշ բանտում, որտեղ գտնվում է 48-ամյա Ասանժը, գրում է BBC-ն։

Մորիսը հայտարարել է, որ ծանոթացել է Ասանժի հետ 2011-ին, երբ դարձել է նրա փաստաբանների թիմի անդամը։ Նա գրեթե ամեն օր այցելել է Ասանժին, նրանք մերձեցել են 2015-ին, իսկ 2 տարի անց՝ նշանադրվել։

Մորիսը պատմել է, որ Ասանժը տեսակապով հետևել է որդիների լույս աշխարհ գալուն, իսկ հետագայում նա երեխաների հետ հաճախ է այցելել Ասանժին դեսպանատան տարածքում։

2012-ին Ասանժն ապաստան էր ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ իր դեմ քրգործ է հարուցված սեռական ոտնձգությունների մեղադրանքով, որը հետագայում հետ է կանչվել։ Ասանժը ձերբակալվել է 2019-ի ապրիլի 11-ին Էկվադորի դեսպանատան տարածքում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ բրիտանական բանտերում մոտ 1000 կալանավոր կորոնավիրուսի ախտանիշեր ունեն, մեկը մահացել է։

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել