Ըստ Անկարայի` Չինաստանը կուսումնասիրի Արարատի հիշատակումը ՀՀ-ին օգնության տուփերին13 ապրիլի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Չինաստանը համակողմանիորեն կուսումնասիրի Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված օգնության տուփերին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անկարայում Չինաստանի դեսպան Դեն Լին հայտնել է, որ ՀՀ համար հումանիտար բեռը պատրաստել էր Չինաստանի նահանգներից մեկի տեղական վարչակազմը և ուղարկել մասնավոր ընկերության միջոցով։ Վարչակազմն ի սկզբանե միայն չինարեն գրություն է արել տուփերին, որտեղ Արարատը չի հիշատակվում։ Ըստ Չինաստանի դեսպանի՝ անգլերեն լեզվով տեքստը, որտեղ ասվում է Արարատի մասին, ավելի է ուշ է հայտնվել տուփերի վրա։ Միջադեպը բազմակողմանիորեն կհետաքննվի և թուրքական կողմը կիրազեկվի այդ մասին»,-ասել է Աքսոյը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ «Պեկինի դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում մնացել է անփոփոխ»։ Չինաստանից ՀՀ հասած մարդասիրական օգնության տուփերի վրա գրված էր․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքական մամուլն ավելի ուշ սկանդալային էր որակել ապրիլի տուփերի վրայի գրությունը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |