ԵՄ. Կովկասի խնդիրները կարգավորելու Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել24 դեկտեմբերի 2008 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այցելել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով մեջլիսի հանձնաժողովի մամլո քարտուղար Քազիմ Ջալալիի հետ: Հանդիպմանը Քազիմ Ջալալին նշել է, որ ԵՄ-ն առանձնահատուկ դիրքորոշում ունի Իրանի արտաքին քաղաքականության առնչությամբ, եւ հույս հայտնել, որ Եվրամիությունը կոնստրուկտիվ դեր կխաղա տարածաշրջանում եւ աշխարհում:Փիթեր Սեմնեբին իր հերթին շոշափել է Կովկասի շուրջ իրանական իշխանությունների բանակցությունները եւ ընդգծել, որ այդ ուղղությամբ Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել: Նա ողջունել է նաեւ Իրանի համագործակցությունը ԵՄ հետ տարածաշրջանային անվտանգության հարցերում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: Իրանից հետո ԵՄ ներկայացուցիչն ուղեւորվել է Ադրբեջան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը |