Գեղարքունիքում կորոնավիրուսով միակ հիվանդի 2-րդ թեստը բացասական էր․ 3-րդը կարվի

Գեղարքունիքում կորոնավիրուսով միակ հիվանդի 2-րդ թեստը բացասական էր․ 3-րդը կարվի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքում գրանցված կորոնավիրուսով հիվանդի 2-րդ թեստը բացասական է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ 3-րդ թեստավորումն է կատարվելու։

«Գեղարքունիքում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը»,- ասվում է գրառման մեջ։

Մարզպետը հորդորել է նաև հետևել միայն պաշտոնական լրահոսին, «չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ»։

Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---