Մարի Յովանովիչ. Հայաստանի եւ ԱՄՆ ժողովուրդների միջեւ կապը շատ ամուր է եւ պարտադրող

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Նոր տարվա առիթով, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայություն: Մարի Յովնաովիչի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզնից յուրաքանչյուրին Հայաստան ժամանելուց ի վեր ինձ ցուցաբերվող ջերմ ընդունելության համար: Առաջիկա տարվա ընթացքում ես պլանավորում եմ լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում, ծանոթանալ Ձեզ հետ ու իմանալ ավելին Ձեր դյութիչ երկրի, պատմության ու մշակույթի մասին: Այսօր մի օր է, երբ անդրադարձ ենք կատարում ամերիկյան ու հայ ժողովուրդներին միավորող բազմաթիվ գործոններին: Մեր երկու ժողովուրդների միջ- կապն ամուր է - պարտավորեցնող: 1988թ. երկրաշարժից հետո հայերն ու ամերիկացիները կողք- կողքի աշխատելով ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ առողջապահության, սոցիալական պաշտպանության, քաղաքական զարգացման, էներգետիկ ու տնտեսական բարեփոխումների ու բազմաթիվ այլ ոլորտներում: 2009թ.-ին մարտահրավերները հատկապես շատ են Միացյալ Նահանգների համար, Հայաստանի - ողջ աշխարհի համար, բայց ձեզնից շատերի հետ ունեցած իմ հանդիպումները ինձ վառ հույսեր են ներշնչում այս երկրի ապագայի վերաբերյալ: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին իր ժողովրդավարությունն ամրապնդելու հարցում: Մենք ուզում ենք օգնել, որ տնտեսությունն աճի ու ծաղկում ապրի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ունենալ հավասար հնարավորություններ»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի ուղերձում:



Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Վաշինգտոնը շահագրգռված է ողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման մեջ: «Մենք պատմական ժամանակներ ենք ապրում, երբ կան բազում հնարավորություններ: Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջ- դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը - սահմանի բացմանը: Մինսկի խմբի մեր գործընկերների հետ մենք կշարունակենք ակտիվ միջնորդական աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հարցին խաղաղ ու փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Գիտեմ, որ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այստեղ հայկական ընտանիքներում տարեմուտը նշելիս ուղիղ կեսգիշերին ցանկություն են պահում ու բարձրացնում շամպայնի բաժակները: Հենց այս սովորույթի համաձայն էլ ես բարձրացնելու եմ շամպայնի բաժակն ու խմելու Ձեր բոլորի կենացը»,- ասվում է Մարի Յովանովիչի ուղերձում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---