Գիտնականներ․ Կորոնավիրուսը դեպքերի 70%-ում փոխանցվում է ախտանիշներ չունեցողներից

Գիտնականներ․ Կորոնավիրուսը դեպքերի 70%-ում փոխանցվում է ախտանիշներ չունեցողներից

PanARMENIAN.Net - Սինգապուրցի գիտնականները կարծում են, որ կորոնավրուսով վարակման մոտ 70%-ի դեպքում վարակը փոխանցվում է ախտանիշեր չունեցող վարակակիրներից։

«Հետազոտությունները վկայում են, որ COVID-19-ով արդեն վարակվածների 50-70 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենում՝ այդ վիճակում նրանք կարող են լինել մոտ 4 շաբաթ՝ տարածելով վարակը»,- ասել է վարակաբան Լիոն Նոէ Նամը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ եթե «ախտանիշեր չունեցողներն ի վերջո նույնիսկ չհիվանդանան, նրանք կկարողանան իմունիտետ ձեռք բերել, թեև դրա համար մի քանի տարի կպահանջվի»։

Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լեո Ի Սինը կարծում է, որ վիրուսի փոխանցումը ախտանիշեր չունեցող վարակակրից կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ մարտահրավերներից է։ Ըստ նրա՝ դա հաճախ մոլորեցնում է վարակակիրներին իրենց առողջական վիճակի հարցում և նրանք շարունակում են սովորական կյանքով ապրել՝ չգիտկցելով վարակի տարածման վտանգը։

Սինգապուրում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 2900-ը, 9 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---