ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է կա, ևս 2 մահ է գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է կա, ևս 2 մահ է գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել և մահվան 2 դեպք։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի։

Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներց դուրս է գրվել 54 մարդ, ապրիլի 13-ին 685 մարդ է թեստավորվել։

Վարչապետը հորդորել է գործատուներին՝ ձեռնարկել հակահամաճարակային հատուկ միջոցներ։

«Ունենք լուրջ շանս՝ ջարդելու համաճարակի ողնաշարը, սակայն, լավ լուրերից պետք է զգոնությունը քառապատկվի», - ասել է վարչապետը։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։Արցախում կորոնավիրուսով վարակի 6 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---