Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:

Այն անցնում է արտակարգ իրավիճակի պայմաններում։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ն ներառյալ:

Մարտի 31-ի համապետական, այդ թվում՝ նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել անհրաժեշտ շեմը՝ ձայների կեսից ավելին, ինչն էլ հիմք էր դարձել երկրորդ փուլի անցկացման համար:

2-րդ փուլում պայքարում է երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։

Ապրիլի 14-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103,637 քաղաքացի: Կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը՝ Երևանում:

Ավելի վաղ Մայիլյանը արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում։

Մարտի 31-ին միաժամանակ կայացել են երկու համապետական նշանակության՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Վերջինիս արդյունքում ձևավորվել է յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը՝ բաղկացած 33 պատգամավորից: Նոր Խորհրդարանում ընդգրկված կլինեն «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը (16 մանդատ), «Միասնական հայրենիք» (9 մանդատ), Արցախի «Արդարություն» (3 մանդատ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (3 մանդատ) և «Արցախի ժողովրդավարական» (2 մանդատ) կուսակցությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---