14 ապրիլի 2020 - 12:50 AMT
Իսպանիան և Իտալիան մեղմացնում են կարանտինը

Կորոնավիրուսի համաճարակից առավել շատ տուժած եվրոպական երկրները՝ Իսպանիան և Իտալիան, մեղմացնում են կարանտինի ռեժիմը։ Իտալիայում սկսում են բացել խանութները, իսկ Իսպանիայում նույնիսկ գործարաններն են վերսկսում աշխատանքը, գրում է BBC-ն։

Մինչդեռ ԱՀԿ-ն հորդորում է այդ երկրներին չշտապել, Եվրամիությունը ևս դժգոհ է Մադրիդի որոշումից։

Ավստրիայում ևս ապրիլի 14-ից հազարավոր խանութներ կբացվեն։ Իրավիճակը Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անփոփոխ է մնում՝ հիվանդության գագաթնակետն այդ երկրները դեռ չեն հաղթահարել։

Գերմանիան քննարկում է որոշ միջոցների մեղմացման հնարավորությունը։

Մոսկվայում ապրիլի 15-ից տրանսպորտից կարելի է օգտվել միայն հատուկ անցաթղթով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։ Մահացել է 119,686 մարդ։

Photo. Getty Images