ԱՀԿ ղեկավարն անհնար է անվանել կորոնավիրուսի կասեցումն առանց պատվաստանյութի

ԱՀԿ ղեկավարն անհնար է անվանել կորոնավիրուսի կասեցումն առանց պատվաստանյութի

PanARMENIAN.Net - COVID-19-ի տարածումը վերջնականապես հնարավոր կլինի կասեցնել միայն եթե արդյունավետ պատվաստանյութ լինի։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը, գրում է Interfax-ը։

«Մեր գլոբալ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի կրկնակի ակտիվացման ռիսկ է պարունակում, կարող է վարակի նոր ալիք սկսվել»,- ասել է նա։

Հեբրեյուսը հիշեցրել է, որ COVID-19-ն արագ է տարածվում և 10 անգամ ավելի մահաբեր է, քան H1N1 խոզագրիպը, որի պանդեմիան եղավ 2009-ին։

ԱՀԿ ղեկավարը հավելել է նաև, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացնել։

«Վիրուսը շատ արագ է տարածվում, սակայն անկումը շատ ավելի դանդաղ է ընթանում»,- ասել է նա։

Ըստ Worldmeter-ի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 1,8 մլն դեպք կա։ Մահացել է 117,397 մարդ, ապաքինվել է 437,306-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---