Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում` չեն աշխատում և սոցաջակցություն չեն ստանում

Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում` չեն աշխատում և սոցաջակցություն չեն ստանում

PanARMENIAN.Net - Երևանում բողոքի ակցիա են իրականացնում երթուղայինների վարորդները, փոխանցում է Նովոստի Արմենիան։

Պատճառն արտակարգ դրությամբ պայմանավորված երթուղայինների գործունեության արգելքն է։ Նրանք նշել են, որ չունեն եկամտի այլ աղբյուր, և ուզում են պարզել, թե պետական աջակցության որ կետով է իրենց գումար բաժին հասնում:

Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենց տրվող աջակցություն չկա, և ուզում են հասկանալ՝ ում դիմել սոցաջակցություն ստանալու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով բողոքի ակցիա իրականացնող վարորդներին, նշել է, որ նրանց համար, որպես առանձին խումբ, աջակցության ծրագիր նախատեսված չէ, սակայն նրանք կարող են դիմել սոցաջակցության մյուս ծրագրերին, եթե համապատասխանում են դրանց պահանջներին։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ-ում պարետի որոշմամբ կասեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը, պարետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտը վարակի փոխանցման ամենավտանգավոր աղբյուրներից մեկն է։ Երկրում, սակայն, թույլատրված է տաքսիների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների երթևեկը։

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի: 16 հոգի մահացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---