Տելեբժշկություն․ NASA-ն ու Հայաստանն այս մեթոդը փորձել են 80-ականներին

Տելեբժշկություն․ NASA-ն ու Հայաստանն այս մեթոդը փորձել են 80-ականներին

PanARMENIAN.Net - Ամերիկացի բժիշկ, հետազոտող Ջերեմի Գրինը հոդված է գրել, թե ինչպես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բազմաթիվ հիվանդանոցներ ավելացրել են տելեբժշկության (հեռավար բժշկության) ծառայությունը։

Boston Review-ում հրապարակված հոդվածում Գրինը որպես հեռակա բուժման փորձի օրինակ է ներկայացնում 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո NASA-ի կողմից կազմակերպված հեռակա բուժման կուրսերը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ՀՀ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքները գրեթե հողին հավասարեցրեց։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գնահատվել էր 10 բալ։ Պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում երկրաշարժից 25,000 մարդ է մահացել, 19,000 հոգի հաշմանդամություն ձեռք բերել, 530,000 մարդ մնացել է անտուն։

Հոդվածում նշվում է, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Սպիտակի երկրաշարժի ժամանակ ԱՄՆ-ում է եղել՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ պաշտոնական հանդիպման համար։ Նշվում է, որ Սառը պատերզամի սկզբից ի վեր առաջին անգամ Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ ղեկավարությունն ԱՄՆ-ից օգնություն խնդրեց։

Գրինի խոսքով՝ Spacebridge նախագիծը, որին մասնակցություն են ունեցել NASA-ից դոկտոր Առնո Նիկողոսյանը և ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտից Օլեգ Գազենկոն, այսօր դարձել է հեռավար բժշկության մոբիլիզացիոն գործիք՝ ստեղծված աղետների դեպքում առողջապահական կարիքների արագ բավարարման համար։

Նշվում է, որ 60-օրյա ժամանակահատվածում հայաստանցի պացիենտների համար անցկացվել է 300 հեռավար կոնսուլտացիա, 209-ն ամերիկացի բժիշկներից օգնություն է ստացել։ Ամերիկյան 4 բժշկական կենտրոնի մասնագետները մասնակցել են Հայաստանի համար նախատեսված հեռավար բուժման կուրսերին։

Ըստ հոդվածագրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի, կառավարությունների ներդրած գործիքներից շատերը տելեբժշկության ժամանակակից միջոցներ են։ Ամբողջ աշխարհում առողջապահական մարմիններն առաջարկում են զանգահարել թեժ գծերով՝ կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու դեպքում։

Photo: MGH Archives
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---