30% աջակցություն՝ 10,000 -30,000 դրամ գազի և 5000-10,000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդներին14 ապրիլի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այն բնակիչները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10,001-ից 30,000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-ից 10,000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ընդհանուր գումարը փոխանցվում է էլէներգիա և բնական գազ մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառուներին փոխանցման պայմանով։ Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է դրա մարմանը, իսկ բացակայության դեպքում` ձևակերպվում որպես կանխավճար։ Նախագիծը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու 12-րդ ծրագիրն է և 7-րդը` սոցիալակն բնույթի ծրագրերից։ Ապրիլի 13-ին Կառավարությունը հայտարարել էր, որ 50%-ով փոխհատուցվելու է մինչև 10,000 դրամ գազի ծախս ունեցած և 5000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդներին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |