Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորումը

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների արտաքին քաղաքականության ասպարեզում համակարգման ակտուալ հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև հակազդեցությանը կորոնավիրուսային վարակի համաճարակին, ինչպես նաև դրա հետևանքներին, քննարկել են բժշկակենսաբանական անվտանգության ընդհանուր խնդիրներ։

Անդրադարձ է եղել նաև Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությանն ԱՊՀ շրջանակում։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հեռախոսազրույցում քննարկել էին կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը։ Զրուցակիցները նաև կարծիքներ էին փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---