Թրամփը կասեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը15 ապրիլի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։ Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային, գրում է BBC-ն։ Թրամփը կարգադրել է կասեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։ «Իրողությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար քանակի ինֆորմացիա չի ստացել, չի տարածել ժամանակին և թափանցիկ։ Աշխարհը հուսով է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, որպեսզի առողջության միջազգային սպառնալիքների մասին հստակ տեղեկատվությունը ժամանակին տարածվի, իսկ եթե դա չի արվում՝ ինքը աշխարհին ճշմարտությունը ներկայացնի իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ն չի կատարել իր այդ հիմնական պարտավորությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Ժամանակն է»,- ասել է Թրամփը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ գործակալությունը տարածել է չինացիների ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է պանդեմիայի ավելի մեծ մասշտաբներին։ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն 2019-ին ԱՄՆ անդամավճարը կազմել է $400 մլն՝ ԱՀԿ բյուջեի 15 տոկոսը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հիմա առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ, այլ հարկավոր է համերաշխ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |