ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 44 նոր դեպք կա ու ևս 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 44 նոր դեպք  կա ու ևս 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1111-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, մահերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։

«66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ապաքինվել է 32 անձ, ընդհանուր առմամբ, այսպիսով, դուրս է գրվել 297 պացիենտ։

Թեստավորվել է 9095 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 14-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---