ԱՄՆ-ում 1-ին անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2200 մարդ է մահացել

ԱՄՆ-ում 1-ին անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2200 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ ԱՄՆ-ում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2200 մարդ է մահացել՝ 2228, գրում է Deutsche Welle-ն։

Մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը, այդպիսով, հասել է 25,757-ի, տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը։

Երկրում ավելի քան կես միլիոն վարակված կա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե։ Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային։ Ֆինանսավորումը կկասեցվի, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբի հարուցիչ է հայտնաբերվել ավելի քան 2 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 126,000-ը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---